ՉԼ. Բարսելոնան դիտարժան խաղում հաղթեց Լիոնին. Մեսսին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

01:57 14.03.2019

Չեմպիոնների լիգայում հայտնի դարձան քառորդ եզրափակչի վերջին երկու մասնակիցները:

1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» տանը մրցեց «Լիոնի» հետ: Թիմերի միջև առաջին խաղում գոլեր չէին գրանցվել:

Այս անգամ հանդիպումը գոլառատ ստացվեց, որտեղ Վալվերդեի ֆուտբոլիստները հաղթեցին 5:1 հաշվով: Իր հաշվին դուբլ գրանցեց Լիոնել Մեսսին: Մեկ անգամ աչքի ընկան Կոուտինյոն, Պիկեն և Դեմբելեն:

Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Տուսարը:

«Բարսելոնան» ընդհանուր դիմակայությունում նույնպես հաղթում է 5:1 հաշվով ու դուրս գալիս քառորդ եզրափակիչ:

Հավելենք, որ 1/4 եզրափակչի ուղեգիր էր այսօր նվաճել նաև «Լիվերպուլը»: Քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա ուրբաթ՝ մարտի 15-ին:

«Բարսելոնա»-«Լիոն»` 5:1

Գոլերը՝ Մեսսի (18, 78), Կոուտինյո(31'), Պիկե (81'), Դեմբելե (86) - Տուսար (58')

Share |

Լրահոս