Բասկետբոլի Հայաստանի գավաթ. Հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

18:41 14.03.2019

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում տեղի է ունեցել Հայաստանի գավաթի 2018/19թթ. խաղարկության 1/2 եզրափակչի վիճակահանությունը:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 

Վիճակահանության արդյունքում 1/2 եզրափակչում միմյանց հետ ուժերը կչափեն «Արցախ»-«Էրեբունի Սեդարս» և «Արագած» – «Ուրարտու Վիվառո» զույգերը:

Հայաստանի գավաթի խաղարկության 1/2 եզրափակիչը տեղի կունենա տուն-դուրս տարբերակով:

Գավաթային առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 16-ին, իսկ պատասխան հանդիպումները մարտի 18-ին Երևանում:

Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի հանդիպումների ժամանակ յուրաքանչյուր թիմի կազմում խաղադաշտում պետք է լինի նվազագույնը 3 հայ խաղացող:

Share |

Լրահոս