ԵԼ. Չելսին առանց ավելորդ ջանքերի ջախջախեց Կիևի Դինամոյին և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

23:51 14.03.2019

Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Չելսին» Կիևի «Օլիմպիսկի» ստադիոնում հյուրընկալվեց տեղի «Դինամոյին»:

Խաղն ավարտվեց «թոշակառուների» ջախջախիչ հաղթանակով` 5:0:

Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի կազմում գոլով աչքի ընկան Մարկոս Ալոնսոն և Կալում Հադսոն-Օդոյին: Հեթ-տրիկ ձևակերպեց Օլիվյե Ժիրուն: 

Այսպիսով, «Չելսին» հաղթեց «Դինամոյին» ընդհանուր 8:0 հաշվով և դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ: 

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Զալցբուրգ»-«Նապոլի»*` 3:1 (առաջին խաղում` 0:3)

 

«Կրասնոդար»-«Վալենսիա»*` 1:1 (առաջին խաղում` 1:2)

*հաջորդ փուլ դուրս եկած ակումբները

 

Share |

Լրահոս