Գոլդեն Սթեյթն ընդհատեց Հյուսթոնի հաղթանակների շարքը, այլ արդյունքներ (տեսանյութ)

16:47 14.03.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է մի քանի հանդիպում:

«Գոլդեն Սթեյթը Ուորիորզը» հաղթել է «Հյուսթոն Ռոկետսին»՝ ընդհատելով Հարդենի և թիմակիցների հաղթանակների շարքը: Խաղն ավարտվել է 104:106 հաշվով: Ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Կլեյ Տոմպսոնը՝ 30 միավորով: Ջեյմս Հարդենն իր հաշվին դաբլ-դաբլ է գրանցել (29 միավոր և 10 փոխանցում): Դաբլ-դաբլով է աչքի է ընկել նաև Կլինտ Կապելան (13 միավոր և 13 խլում)

Այսպիսով, չեմպիոնը կարողանում է ընդհատել «Ռոկետսի» 10 անընդմեջ հաղթանակների շարքը:

Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները

«Տանդեր»-«Նետս»՝ 108:96

«Ուիզարդ»-«Մեջիք»՝ 100:90

«Հիթ»-«Պիստոնս»՝108:74

«Հոկս»-«Գրիզլիս»՝ 132:11

«Ֆինիքս»-«Յուտա»՝ 97:114

Share |

Լրահոս