Դեշամը հրապարակել է Ֆրանսիայի հայտացուցակը Մոլդովայի և Իսլանդիայի դեմ խաղերի համար

19:19 14.03.2019

Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է հավաքականի հայտացուցակը Մոլդովայի և Իսլանդիայի դեմ խաղերի համար: 

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին բաց է թողել ընտրանու հավաքները հոկտեմբերին և նոյեմբերին, իսկ «Բավարիայի» կիսապաշտպան Կիգսլի Կոմանը չի մասնակցել հավաքականի խաղերին 2017 թվականի նոյեմբերից վնասվածքների պատճառով: 

Հայտացուցակը` ստորև.

Դարպասապահներ` Ուգո Լյորիս, Ալֆոնս Արեոլա, Ստիվ Մանդանդա

Պաշտպաններ` Լուկա Դին, Բենժամեն Պավար, Պրեսնել Կիմպեմբե, Ռաֆայել Վարա, Լևեն Կուրզավա, Սամուել Ումտիտի, Ջիբրիլ Սիդիբե, Կուրտ Զումա

Կիսապաշտպաններ` Պոլ Պոգբա, Նգոլո Կանտե, Բլեզ Մատուիդի, Մուսա Սիսոկո, Տանգի Նդոմբելե

Հարձակվողներ` Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու, Կիլիան Մբապե, Կինգսլի Կոման, Նաբիլ Ֆեկիր, Ֆլորյան Թովեն, Անտոնի Մարսիալ

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը մարտի 22-ին Եվրո-2020-ի որակավորման շրջանակում կմրցի Մոլդովայի, իսկ մարտի 25-ին` Իսլանդիայի հետ: 

Նշենք, որ H խմբում ընդգրկվել են Ֆրանսիայի, Իսլանդիայի, Թուրքիայի, Ալբանիայի, Մոլդովայի և Անդորրայի հավաքականները:

Share |

Լրահոս

Loading...