Սարին՝ Ազարի մասին. Ուզում եմ Չելսիում տեսնել նրանց, ովքեր ցանկություն ունեն խաղալ այս ակումբում

00:03 14.03.2019

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է թիմի կիսապաշտպան Էդեն Ազարի ապագայի մասին:

ԶԼՄ-ներում շատ է խոսվում այն մասին, որ բելգիացին Զիդանի վերադարձից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ».

«Զիդանի մասին հարցրեք հենց Ազարից: Ես Էդենի հետ Զիդանի մասին չեմ խոսել: Չեմ անհանգստանում, քանի որ բոլորը գիտեն իմ կարծիքը: Ցանկանում եմ իմ թիմում խաղան բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն հանդես գալու «Չելսիում»: Այս պատճառով չեմ անհանգստանում»,- Սարիի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

 

 

Share |

Լրահոս