Իկարդիի կինը` խոսքի ազատության մասին. Ես 5 երեխաների մայր եմ և աշխատում եմ մանկուց

19:48 14.03.2019

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի կինը` Վանդա Նարան, ով հադիսանում է նաև ֆուտբոլիստի գործակալը, ելույթ է ունեցել «Պրեմիո Սոկրատեսի» հանձնման արարողության ժամանակ` խոսելով խոսքի ազատության մասին: 

«Ես շարունակում ասել այն, ինչ մտածում եմ: Գիտեմ, որ ֆուտբոլային աշխարհը բավականին բարդ է կնոջ համար, սակայն ես շարունակում եմ ասել այն, ինչ մտածում եմ: Ոմանք կհամաձայնեն ինձ հետ, ոմանք էլ` ոչ: 

Ես 5 երեխաների մայր եմ, որից երկուսն աղջիկներ են: Ես հուսով եմ` որ աղջիկներս ապագայում կկարողանան գտնել իրենց համար այնպիսի տղամարդու, ինչպիսին իմ ամուսինն է: Նա ինձ պաշտպանում է, չնայած երիտասարդ լինելուն: 

Միշտ չէ, որ մենք համակարծիք ենք լինում, սակայն նա ինձ լսում է: Ես աշխատում եմ փոքր տարիքից: Կինը պետք է կին մնա, պետք է շարունակի աշխատել և մնալ անկախ»,- Վանդայի խոսքն է մեջբերում Football Italia-ն: 

Share |

Լրահոս