Կլոպ. Վան Դեյկն անկրկնելի էր, նրա մասին կարելի է գիրք գրել

21:15 14.03.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ անգլիական ակումբի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը փայլուն հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Մյունխենի «Բավարիայի» դեմ:

«Մերսիսայդցիները» հաղթել էին մրցակցին 3:1 հաշվով, իսկ հոլանդացի ֆուտբոլիստը դարձել էր գոլի հեղինակ: 

«Վան Դեյկն անկրկնելի էր: Իր համար լավ երեկո ստացվեց: Էլ ի՞նչ կարող եմ ասել. կարող էի իր հնարավորությունների, ուժի, բնավորության և մարդ տեսակի մասին գիրք գրել: 

Նա դեռ երիտասարդ է, սակայն արդեն իսկ հասուն է գործում, շատ ուժեղ է և լավն է բոլոր առումներով: Միաժամանակ նա գիտի, որ կարող է էլ ավելի լավը դառնալ: «Լիվերպուլը» նույնպես կարող է ավելի հզորանալ»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում Goal.com-ը: 

Share |

Լրահոս