ՉԼ. Լիվերպուլը ծնկի բերեց Բավարիային Ալյանց Արենայում. Յուրգեն Կլոպի թիմը 1/4 եզրափակչում է (տեսանյութ)

01:57 14.03.2019

Չեմպիոնների լիգա / 1/8 եզրափակիչ
Պատասխան հանդիպում 

Առաջին հանդիպումը` 0:0

1:3

Գոլերը` Մանե (26՛), Մատիպ (39՛, ի.գ), Վան Դեյկ (69՛), Մանե (84՛)

Մարզադաշտը` «Ալյանց Արենա» (Մյունխեն, Գերմանիա)

Հանդիպման մրցավարը` Դանիելե Օրսատո (Սկիո, Իտալիա) 

Մեկնարկային կազմերը` այստեղ

 


ԵՎ ՎԵԵԵՐՋ!!! Հանդիպումն ավարտված է: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց Մյունխենի «Բավարիային» և դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ:

1/4 եզրափակիչ դուրս եկան նաև «Տոտենհեմը», «Այաքսը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Պորտուն», «Մանչեսթեր Սիթին», «Յուվենտուսը», «Բարսելոնան»: 

Նշենք, որ ՉԼ-ի 1/4 եզրափակչի վիճակահանությունը կկայանա ուրբաթ` մարտի 16-ին: 

90+2՛ - Ռոբերտստոնն է զգուշացվում: Վերջինս բաց է թողնելու հաջորդ հանդիպումը: 

+3 րոպե

87՛ - Փոխարինում. Միլների փոխարեն խաղադաշտ մտավ Լալանան

84՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! «Բավարիան» անզոր տեսք ունի: Սադիո Մանեն երկրորդ գոլն է խփում և, կարելի է ասել, տալիս է բոլոր հարցերի պատասխանը: 

 

84՛ - Զգուշացվում է Ռենատու Սանշեշը

83՛ - Փոխարինում. Ֆիրմինոյի փոխարեն խաղադաշտ է մտնում Օրիգին

79՛ - Խամեսի փոխարեն խաղադաշտ է մտնում Ռենատու Սանշեշը

72՛ - Խավի Մարտինեսն է լքում խաղադաշտը: Նրան է փոխարինում Գորեցկան

69՛ - ԵՎՎՎՎ 69-րդ րոպեին գոլ է խփում «Լիվերպուլը»: Վիրջիլ վան Դեյկ:

 

65՛ - Զգուշացվում է Տիագոն

Լևանդովսկուն բախտը դեռ չի ժպտում:

63՛ - Մատիպը զգուշացվում է: 

61՛ - Ռիբերին է լքում խաղադաշտը: Նրան փոխարինում է Կոմանը

Մյունխենյան ակումբի երկրպագուները «ջերմ բարևներ» են հղում ՈւԵՖԱ-ին:

«Ժամանակակից ֆուտբոլը սպանում է զգացողությունները: [Վատ բառ] VAR-ին, [վատ բառ] ՈւԵՖԱ-ին» 

Երկրորդ խաղակեսը մեկնարկած է

Առաջին խաղակեսն ավարտված է

+2 րոպե

44՛ - Ռոբեեեեեերտ: Ռոբեեեեեեերտ... ՌՈՈՈԲԵԵԵԵԵԵՐՏ... Լեհ հարձակվողը մոտ էր գոլ խփելուն, սակայն գնդակը մի փոքր առաջ նետեց: Չնայած, կարծես խաղից դուրս վիճակ էլ կար: 

43՛ - Ֆաբինյոն զգուշացվում է: 

39՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! «Բավարիան» կարողացավ քամել իր հնարավորությունից առավելագույնը: Գնաբրին մտավ «Լիվերպուլի» տուգանային հրապարակ, փոխանցում կատարեց դեպի կենտրոն: Գնդակը դիպավ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ժոել Մատիպին և հայտնվեց դարպասում: 

 

26՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! ՍԱԴԻՈ ՄԱՆԵ!!! Մանուել Նոյերը սխալ էր դիրքավորվել, ինչից օգտվեց «Լիվերպուլի» հարձակվողը: Գեղեցիկ գոլ խփեց Մանեն: 

 

21՛ - Դեռ վտանգավոր պահեր չկան: 

13՛ - Առաջին փոխարինումն այս խաղում: «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը ստիպված է լքել խաղադաշտը: Նրան փոխարինեց Ֆաբինյոն

10՛ - Հետևեց փոխանցում դեպի «Լիվերպուլի» տուգանային հրապարակ, որտեղ Վիրջիլ վան Դեյկը կարծես խախտեց կանոնները Ռոբերտ Լևանդովսկու նկատմամբ: Մրցավարը ցույց տվեց, որ պետք է շարունակել հանդիպումը: 

 

- Հեռահար հարվածով աչքի ընկավ Տիագո Ալկանտարան: Շեղ էր: 

Հանդիպումը մեկնարկած է: 

23:55 - Ֆանտաստիկ մթնոլորտ է Մյունխենում: 

Ի դեպ, «Լիվերպուլը» պարտվել է Չեմպիոնների լիգայի վերջին 5 արտագնա խաղերում:

23:45 - Մեկնարկային կազմեր, պահեստայիններ... 

23:40 Նոյերը կդառնա 38-րդ ֆուտբոլիստը, որն անցկացնում է իր 100-րդ հանդիպումը Չեմպիոնների լիգայում և միայն 6-րդ դարպասապահն Իկեր Կասիլյասից, Ջանլուիջի Բուֆոնից, Պետր Չեխից, Վիկտոր Վալդեսից և Օլիվեր Կանից հետո: 

23:35 - Ամեն մեկն իր ականջակալով: Ամեն մեկն իր աշխարհում: 

23:30 - «Լիվերպուլի» ֆուտբոլիստները դուրս են գալիս նախավարժանքի: 

 

23:15 - «Լիվերպուլի» ֆուտբոլիստները նույնպես ժամանեցին:

 

23:10 - «Ալյանց Արենան» հիմա

Անձնական հանդիպումների պատմություն

  • 2018/19թթ. Փետրվարի 19. Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ. «Լիվերպուլ»-«Բավարիա»` 0:0
  • 2017. Օգոստոսի 1. Audi Cup. 1/2 եզրափակիչ. «Բավարիա»-«Լիվերպուլ»` 0:3

Հետաքրքիր փաստեր

  • Կլոպի ցուցանիշները «Ալյանց Արենայում». 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 9 պարտություն
  • Կիմիխն ու Մյուլերը որակազրկված են, Կեյտան չի խաղա վնասվածքի պատճառով

23:05 - «Բավարիայի» ֆուտբոլիստները ժամանել են «Ալյանց Արենա»

Share |

Լրահոս

Loading...