Պիկե. Ռոնալդուի տեղափոխությունից հետո Յուվենտուսի մակարդակը բարձրացել է

21:48 14.03.2019

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում իրենց հնարավոր մրցակցի մասին: 

«Յուրաքանչյուր մրցակից էլ ուժեղ է: Միևնույն է` բարդ է լինելու: «Բարսելոնային» դժվար ժամանակներ են սպասվում:

«Յուվենտուսը» հրաշալի թիմ ունի: Ռոնալդուի տեղափոխությունից հետո «ծեր սինյորայի» մակարդակը բարձրացել է: 

Կան նաև անգլիական 4 ակումբներ: «Այաքսը» դուրս է թողել «Ռեալին», բացի այդ, «Պորտուն» նույնպես բարդ մրցակից է»,- Պիկեի խոսքն է մեջբերում L`Equipe-ը: 

Share |

Լրահոս