Վան Դեյկի տպավորիչ ցուցանիշները ՉԼ-ում

13:16 14.03.2019

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիա»-«Լիվերպուլ» պատասխան խաղում անգլիական ակումբը հաղթել է 3:1 հաշվով: 

Յուրգեն Կլոպի թիմի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խաղի ընթացքում դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Այս մրցաշրջանի ընթացքում Վան Դեյկն առաջին կենտրոնական պաշտպանն է, որը մեկ հանդիպման ընթացքում նման արդյունք է գրանցում:

Հոլանդիայի հավաքականի խաղացողը նաև 2007 թվականից հետո «Լիվերպուլի» առաջին ֆուտբոլիստն է, որը ՉԼ-ի արտագնա խաղում դառնում է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Վերջին անգամ «Կամպ Նոու» ստադիոնում նման ցուցանիշի էր հասել Կրեյգ Բելամին:

Share |

Լրահոս