Երիտասարդ հունահռոմեական ըմբիշները մեկնում են Ղրիմ

19:09 14.03.2019

Հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրել է, որ թիմը մարտի 16-20-ը Ղրիմում կմասնացի միջազգային մրցաշարի:

Մրցատեղի են մեկնելու Սահակ Հովհաննիսյանը, Տիգրան Մինասյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրայնը (82 կգ) և Հակոբ Բաղդասարյանը (87 կգ):

Այնուհետև՝ մարտի 21-28-ը, երիտասարդական ընտրանին հավաք կանցկացնի Օլիմպավանում:

Մարտի 28-30-ը թիմը կմեկնի միջազգային մրցաշարի Բաթում, իսկ ապրիլի 5-7-ը՝ մրցաշարի կմասնակցի Կասպիյսկ քաղաքում:

Share |

Լրահոս