Զիդանը պատրաստվում է Ռեալ հրավիրել Լիոնի առաջատարին

22:19 14.03.2019

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է իր թիմում տեսնել Լիոնի «Օլիմպիկի» հարձակվող Նաբիլ Ֆեկիրին, վստահեցնում է The Daily Record-ը: 

Մեծ հավանականություն կա, որ Ֆեկիրը կլքի «Օլիմպիկն» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Նրա գործող պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ լրանում է 2020 թվականի ամռանը, այդ պատճառով «Օլիմպիկը» կփորձի վաճառել նրա տրանսֆերային իրավունքները` հետագայում նրան ազատ գործակալի կարգավիճակ չտալու պատճառով: 

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ֆեկիրը մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխվելուն: Այդժամ կողմերը գրեթե համաձայնեցրել էին պայմանագրի կետերը, սակայն արդյունքում ֆուտբոլիստը մնաց Ֆրանսիայում: 

Այսօր` մարտի 14-ին, «Ռեալը» ձեռք բերեց «Պորտուի» պաշտպան Էդեր Միլիտաոյի տրանսֆերը: Նա դարձավ «Ռեալի» առաջին նորեկը Զիդանի վերադարձից հետո: 

Share |

Լրահոս