Զիդանը՝ թիմի առաջին մարզման ժամանակ. Ամեն ինչ սկսում ենք նորից

16:01 14.03.2019

Մադրիդի «Ռեալ» վերադառնալուց հետո Զինեդին Զիդանի առաջին մարզումը թիմի հետ սկսվել է մարզչի խոսքով:

Իսպանական AS-ին հայտնի է դարձել, թե ինչ է ասել Զիդանը իր ֆուտբոլիստներին: Ֆրանսիացին առավոտյան ժամը 9:00-ին ժամանել է Վալդեբաս, մոտավորապես կես ժամ անցկացրել է իր աշխատասենյակում՝ կարգի բերելով այն: Այնուհետև մարզիչը խոսել է ֆուտբոլիստների հետ ու սկսել մարզումը.

«Մենք սկսում ենք զրոյից: Չկա տարբերություն, թե ինչ կարգավիճակում է եղել ձեզանից յուրաքանչյուրը: Այն ինչ կատարվել է նախկինում, ոչ մի նշանակություն չունի: Ոչ մեկ երաշխավորված տեղ չունի թիմի հիմնական կազմում, ինչպես նաև ոչ մեկ ամբողջովին չի զրկվել այդ տեղից: Առաջիկա ամիսները շատ կարևոր են լինելու»,- Զիդանի խոսքն է մեջբերում է AS-ը:

Share |

Լրահոս