Արարատ-Արմենիան պաշտոնական ֆան-ակումբ ունի

11:16 15.03.2019

Իր գործունեությունն է սկսել «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական ֆան-ակումբը:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը` երկրպագուներին կոչ անելով դառնալ պաշտոնական ֆան-ակումբի անդամ և աջակցել թիմին առաջիկա հանդիպումներում:

Ֆան-ակումբի ֆեյսբուքյան էջն է`  FC Ararat-Armenia Fan Club:

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ֆան-ակումբի ներկայացուցիչների հետ` FC Ararat-Armenia Fan Club ֆեյսբուքյան էջի միջոցով կամ զանգահարել (098) 77-48-75 հեռախոսահամարով:

Ֆան-ակումբի անդամները հնարավորություն կունենան օգտվելու ակումբի ղեկավարության կողմից առաջարկվող առավելություններից: Դրանք են`

1. Ողջույնի նվեր` «Արարատ-Արմենիա» ակումբի խորհրդանիշով շարֆ,

2. Թիմի տնային և արտագնա խաղերին ներկա գտնվելու հնարավորություն,

3. Մասնակցություն ֆուտբոլիստների հետ անցկացվող միջոցառումներին (կինոդիտում, բոուլինգ, համատեղ ֆուտբոլային խաղեր և այլ բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ),

4. Թիմի ամսվա լավագույն ֆուտբոլիստի ընտրություն ֆան-ակումբի անդամների քվեարկության շնորհիվ,

5. Բաներների և ատրիբուտիկայի համատեղ որոշում և պատրաստում և այլն:

Share |

Լրահոս