Օբամեյանգն ու Ժիրուն հավակնում են ԵԼ-ի` շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը

10:18 15.03.2019

ՈւԵՖԱ-ն նշել է այն ֆուտբոլիստներին, ովքեր հավակնում են դառնալ Եվրոպա լիգայի` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը:

Հավակնորդների թվում են «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, «Բենֆիկայի» հարձակվող Ժոնասը, «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն և «Սլավիայի» կիսապաշտպան Տոմաս Սոուչեկը:

Օբամեյանգը դուբլի հեղինակ է դարձել «Ռենի» հետ խաղում (3:0): Ժիրուի ակտիվում հեթ-տրիկ կա Կիևի «Դինամոյի» հետ խաղում (5:0): Ժոնասն օգնել է «Բենֆիկային» Զագրեբի «Դինամոյի» հետ խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ (3:0), որտեղ էլ լիսաբոնցիները երկու արդյունավետ գրոհ են ձեռնարկել:

Իսկ Սոուչեկի ակտիվում գոլ և գոլային փոխանցում կա «Սևիլիայի» հետ խաղում (4:3):

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը կկայանա այսօր` մարտի 15-ին, Նիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին:

Share |

Լրահոս

Loading...