ՄՅՈւ-ն Բարսելոնայի հետ առաջին խաղը կանցկացնի Անգլիայում

16:29 15.03.2019

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղացանկում փոփոխություն իրականացնելու մասին:

Փոփոխությունը վերաբերում է «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» զույգին:

Ի սկզբանե, թիմերի միջև առաջին խաղը պետք է կայանար Իսպանիայում, բայց ՈւԵՖԱ-ն ստիպված է եղել փոխել հանդիպման անցկացման վայրը «Մանչեսթեր Սիթիի» վիճակահանության արդյունքի պատճառով. «Սիթին» նույնպես հյուր թիմ է համարվել «Տոտենհեմի» հետ դիմակայությունում ու մանչեսթերյան այս երկու թիմերը չեն կարողանա նույն օրը խաղ անցկացնել սեփական հարկի տակ:

Փոփոխությունը կատարվել է հենց ՄՅՈւ-ի խաղում, քանի որ նախորդ մրցաշրջանում «կարմիր սատանաները» Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակում ավելի ցածր հորիզոնական են զբաղեցրել, քան «Սիթին»:

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բարսելոնայի» միջև առաջին խաղը կկայանա Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում: Պատասխան խաղը թիմերը կանցկացնեն Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում»:

Share |

Լրահոս