Չեմպիոնների լիգա. հայտնի է շաբաթվա լավագույն խաղացողը

16:09 15.03.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:

Պորտուգալացի հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Մադրիդի «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղում:

Թուրինցիները 3:0 հաշվով հաղթանակ են տարել` առաջին խաղում կրած պարտությունից հետո (0:2) քամբեք իրականացնելով և հաջորդ փուլ դուրս գալով:

Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին նաև «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեն:

Share |

Լրահոս