Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունն` ուղիղ

15:51 15.03.2019

ՈւԵՖԱ-ի` շվեյցարական Նիոն քաղաքում տեղակայված շտաբ-բնակարանում այսօր տեղի կունենա նաև Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի ու կիսաեզրափակչի վիճակահանությունը:

Եվրոպա լիգայում պայքարը շարունակում են հետևյալ թիմերը`

«Վալենսիա», «Վիլյառեալ» (երկուսն էլ` Իսպանիա), «Չելսի», «Արսենալ» (երկուսն էլ` Անգլիա), «Նապոլի» (Իտալիա), «Այնտրախտ» (Գերմանիա»), «Սլավիա» (Չեխիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա):

Այստեղ ևս միևնույն երկրի երկու ներկայացուցիչներ կարող են մրցել միմյանց հետ: Այն թիմերը, որոնց անունն առաջինը կհայտարարվի, քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ:

Ադմինիստրացիոն նպատակներից ելնելով` կկայանա նաև Բաքվում կայանալիք եզրափակչի վիճակահանությունը` նոմինալ դաշտի տիրոջը որոշելու համար:

Ուղիղ եթեր

Ուղիղ հեռարձակումը հասանելի է Youtube-ում դիտման համար

Կարդացեք նաև

Share |

Լրահոս