Էմերի. Եվրոպա լիգան ևս մեկ տիտղոս է, որի համար Արսենալը կարող է պայքարել

10:37 15.03.2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի` «Ռենի» հետ պատասխան խաղից հետո խոսել է մրցաշարի նշանակության մասին:

Էմերիի թիմը, որն  առաջին խաղում 1:3 հաշվով պարտություն էր կրել, սեփական հարկի տակ առավելության է հասել 3:0 հաշվով ու դուրս եկել հաջորդ փուլ.

«Չեմպիոնների լիգան շատ նշանավոր մրցաշար է, բայց Եվրոպա լիգան շատ մեծ առաջընթաց է գրանցում ու յուրաքանչյուր թիմի ՉԼ-ում հանդես գալու հնարավորություն է տալիս:

Առաջնությունում մենք 6 թիմ ունենք, որոնք հավակնում են լավագույն քառյակում տեղ գտնելուն: 5-րդ և 6-րդ թիմերը դուրս չեն գալիս Չեմպիոնների լիգա, իսկ Եվրոպա լիգան այնտեղ այլ ճանապարհով հայտնվելու հիանալի հնարավորություն է տալիս:

Ու նաև սա ևս մեկ տիտղոս է: Ես իմ ֆուտբոլիստներին ասել եմ, որ այս մրցաշարի հետ հույսեր եմ կապում, և ոչ միայն այն պատճառով, որ հաղթանակը ՉԼ-ի ուղեգիր է տալիս: Սա ևս մեկ տիտղոս է, որի համար մենք կարող ենք պայքարել` մրցելով ուժեղ թիմերի հետ»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում FourFourTwo-ն:

Share |

Լրահոս