Ժիրու. Եվրոպա լիգան ինչ-որ բան նվաճելու Չելսիի վերջին հնարավորությունն է

13:11 15.03.2019

«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը հեթ-տրիկ է ձևակերպել Եվրոպա լիգայի 1/8 եզրափաչի` Կիևի «Դինամոյի» հետ պատասխան խաղում, կիսվել է խաղից ունեցած տպավորություններով.

«Մեր նպատակը հաղթելն էր: Ես շատ գոհ եմ իմ գոլերից և գոլային փոխանցումից: Թիմը հիանալի խաղ ցուցադրեց: Երբ ես դուրս եմ գալիս խաղադաշտ, փորձում եմ ներդնել բոլոր ուժերս հանուն թիմի:

Մրցշարջանի երկրորդ հատվածում ես ավելի հաճախ եմ խաղում Եվրոպա լիգայում, այդ իսկ պատճառով  ավելի քիչ գոլ եմ խփում»,- ասել է Ժիրուն:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը խոսել է նաև մրցաշարի նշանակության մասին.

«Եվրոպա լիգան մեզ համար կարևոր նպատակ է, ինչ-որ բան նվաճելու վերջին հնարավորությունը: Ցանկանում ենք հաջորդ տարվա համար հայտնվել Չեմպիոնների լիգայում: Պետք է ընդգրկվենք լավագույն քառյակում, բայց ցանկանում ենք նաև հաղթել Եվրոպա լիգայում, սա մեր նպատակն է:

Մրցաշարին մի քանի մեծ թիմ է մասնակցում, այնպես որ հետաքրքիր կլինի այս մրցաշարում պայքարը շարունակելը»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք` Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա այսօր` մարտի 15-ին:

Share |

Լրահոս