Ժետիսուն հաղթել է Կայսարին. Կամո Հովհաննիսյանն ու Տիգրան Բարսեղյանը խաղացել են միմյանց դեմ

17:15 15.03.2019

Ղազախստանի Պրեմիեր-լիգայի 2-րդ տուրում «Ժետիսուն» հյուրընկալվելիս մրցել է «Կայսարի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:

Հանդիպման միակ գնդակը «Ժետիսուի» կազմում հեղինակել է Նիկիտա Նաումովը` աչքի ընկնելով 20-րդ րոպեին:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը «Ժետիսուի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Առանց փոխարինման խաղացել է նաև Տիգրան Բարսեղյանը` «Կայսարի» կազմում:

Բարսեղյանը 44-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով:

Այս հաղթանակի շնորհիվ «Ժետիսուն» իր միավորների թիվը հասցրել է 6-ի և գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում` առաջատար «Տոբոլին» զիջելով միայն լրացուցիչ ցուցանիշներով, իսկ «Կայսարը», իր ակտիվում ունենալով 0 միավոր, 9-րդ տեղն է զբաղեցնում:

Share |

Լրահոս