Լուկակուն բաց կթողնի Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակչի հանդիպումը

14:48 15.03.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն բաց կթողնի Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակչի` «Վուլվերհեմփթոնի» հետ խաղը, որը կկայանա մարտի 16-ին:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը պատճառը ոտքի վնասվածքն է:

Լուկակուն այս վնասվածքը ստացել է ՊՍԺ-ի հետ ՉԼ-ի շրջանակում կայացած արտագնա խաղի ժամանակ ժ, ինչից հետո վիճակը բարդացրել է «Արսենալի» հետ խաղում:

Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը, չնայած բուժում է ստանում «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայում, չի հասցնի վերականգնվել շաբաթ օրը կայանալիք խաղից առաջ:

Այդուհանդերձ, Լուկակուն մարտի 17-ին կմիանա Բելգիայի հավաքականին: Ընթացիկ մրցաշրջանում բելգիացի ֆուտբոլիստը Պրեմիեր-լիգայի 27 հանդիպման է մասնակցել (18-ը` հիմնական կազմում), որոնցում դարձել է 12 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս