Շախմատի ԱԱ. Լիլիթ Մկրտչյանը արժանացել է անհատական բրոնզե մեդալի

12:53 15.03.2019

Աստանայում ավարտված շախմատի աշխարհի թիմային առաջնություններում շնորհվել են նաև անհատական մեդալներ:

Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը 2-րդ խաղատախտակի առջև ցույց է տվել 3-րդ արդյունքը և արժանացել բրոնզե մեդալի, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի կանանց հավաքականն աշխարհի թիմային առաջնությունում գրավել է 8-րդ հորիզոնականը:

Կանանց մրցաշարում հաղթող է դարձել Չինաստանի ընտրանին, որը հաղթանակ է տարել բոլոր 9 մրցախաղերում, 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը, իսկ Վրաստանը եզրափակել է լավագույն եռյակը:

Տղամարդկանց մրցաշարում չեմպիոն է դարձել Ռուսաստանը: Անգլիայի ընտրանին անսպասելիորեն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ առաջնությունը անհաջող մեկնարկած Չինաստանը վերջնամասում շտկել է իրավիճակը և արժանացել բրոնզե մեդալի:

Share |

Լրահոս