ԲԽ-ի 23-րդ տուր. Որ ֆուտբոլիստներն են որակազրկված

12:00 15.03.2019

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է Բարձրագույն խմբի առաջնության յուրաքանչյուր տուրից առաջ ներկայացնել որակազրկված ֆուտբոլիստների ցուցակը.

23-րդ տուրի հանդիպումներին որակազրկման պատճառով չեն կարող մասնակցել հետևյալ ֆուտբոլիստները`

Դավիթ Տերտերյան («Գանձասար-Կապան»), Օգնեն Չանչարևիչ («Ալաշկերտ»), Բակար Բալդե («Գանձասար-Կապան»), Սերգեյ Կոլիչև («Փյունիկ»):

Բարձրագույն խմբի 23-րդ տուրի շրջանակում «Գանձասար-Կապանն» այսօր` մարտի 15-ին, Ավանի ակադեմիայի մարզադաշտում կընդունի Գյումրիի «Շիրակին», «Փյունիկը» վաղը` մարտի 16-ին, սեփական հարկի տակ կընդունի «Արցախին», իսկ «Ալաշկերտը» մարտի 17-ին «Նաիրի» ստադիոնում կհյուրընկալի «Արարատ-Արմենիային»:

Share |

Լրահոս