«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում։
Ինչպես հաղորդում է todofichajes-ը՝ ֆրանսիացին չի մտնում թուրինցիների գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի պլանների մեջ։ Կիսապաշտպանի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Էվերթոնը»։
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Ռաբյոյին ծանոթ է ՊՍԺ-ում համատեղ աշխատանքից։ Սպասվում է, որ «Էվերթոնը» կիսապաշտպանին կվարձակալի մինչև մրցաշրջանի ավարտ։ Գործարքի մեջ կարող է ներառվել գնման իրավունքի կետ։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաբյոն բոլոր մրցաշարերում 16 խաղ է անցկացրել՝ աչքի ընկնելով մեկ գոլով։