Սարի. Կցանկանայի խաղալ Նապոլիի հետ Եվրոպա լիգայի եզրափակչում

11:49 15.03.2019

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Կիևի «Դինամոյի» նկատմամբ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (5:0):

«Լավ սկսեցինք խաղը: Կարողացանք գոլ խփել առաջին րոպեներին, ինչի շնորհիվ մեր մրցակիցը բարդ իրավիճակում հայտնվեց: Հիանալի առաջին կես էր: Ընդմիջումից հետո մենք հանգիստ խաղ հասցրինք անհրաժեշտ արդյունքի: Հիանալի 90 րոպե էր:

Ժիրո՞ւն. նա հիանալի խաղ անցկացրեց: Վերջին շրջանում նրա ամեն դաշտ դուրս գալը թիմին օգուտ է բերում: Նա այս մրցաշարում արդեն 9 գոլ է խփել: Օլիվյեն կարևոր ներդրում ունի թիմում: Ուրախ եմ նրա համար ու ուրախ եմ, որ նա կարողացավ հեթ-տրիկ ձևակերպել:

«Նապոլի՞ն», կցանկանայի նրանց հետ խաղալ եզրափակչում: Առաջին հերթին դա կնշանակեր, որ մենք կարողացանք հասել վճռորոշ խաղին: Երկրորդ, ես ուրախ կլինեի «Նապոլիի» համար: Ինձ շատ բան է կապում Նեապոլի և նրա բնակիչների հետ, այդ իսկ պատճառով ինձ համար դժվար կլիներ խաղալ այդ քաղքում»,- Սարիի խոսքերն է փոխանցում «Չելսիի» մամուլի քարտուղարությունը:

Այսպիսով, «Չելսին» դուրս է եկել Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ: Մրցաշարի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա այսօր` մարտի 15-ին:

Share |

Լրահոս