Կորպորատիվ դիմումների դեպքում հավաքականի խաղի տոմսերը կզեղչվեն

11:57 15.03.2019

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա տոմսերի վաճառքն ընթացքի մեջ է:

ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, նախապես ստացված կորպորատիվ դիմում-հայտերի հիման վրա իրականացվում է տոմսերի կորպորատիվ վաճառք: Կորպորատիվ վաճառքի դիմումների համար կիրառելի է զեղչային քաղաքականություն՝ ըստ տոմսերի քանակի՝

11-30 տոմս՝ 10% զեղչ,

31-50 տոմս՝ 20% զեղչ,

51-100 տոմս՝ 30% զեղչ,

101-150 տոմս՝ 40% զեղչ,

150-ից ավել տոմս՝ 50% զեղչ

Նշվում է, որ կորպորատիվ դիմումների հիման վրա զեղչեր տրամադրելու վերջնական որոշումը կայացնում է ՀՖՖ-ն: Հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը կորպորատիվ վաճառքի ենթակա չեն: Ֆան-ակումբները չեն կարող դիմել կորպորատիվ փաթեթով տոմսեր գնելու համար:

ՀՖՖ-ի կողմից տրամադրված անհատույց օգտագործման կամ կորպորատիվ դիմումներով ձեռք բերված տոմսերը վերավաճառքի ենթակա չեն:

Հիշեցնենք` ըստ ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտի՝ Հայաստան-Ֆինլանդիա խաղի համար մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին (հյուսիսային և հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս