Դե Յոնգ. Յուվենտուսը ֆավորիտ է, բայց Ռեալն էլ էր ֆավորիտ

18:20 15.03.2019

«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Հիշեցնենք, որ «Այաքսի» մրցակիցը «Յուվենտուսն» է:

««Յուվենտուսն» ուժեղագույն մրցակից է: Ես դիտել եմ նրանց՝ «Աթլետիկոյի» հետ պատասխան հանդիպումը, նրանք հիանալի էին խաղում: Երբ ես 10-12 տարեկան էի, Կրիշտիանու Ռոնալդուն արդեն իսկ լավագույնն էր աշխարհում: Այնպես որ՝ հիանալի է, որ այժմ հանդիպելու եմ նրան: «Յուվենտուսը» ֆավորիտ կլինի, բայց «Ռեալն» էլ էր ֆավորիտ: Կարծում եմ՝ մենք պայքարը շարունակելու հնարավորություններ ունենք»,- դե Յոնգի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Share |

Լրահոս