Բակար Բալդեն և Չանչարևիչը որակազրկվել են 5-ական խաղով

17:44 15.03.2019

Մարտի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Նիստի ժամանակ որոշվել է «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» խաղին «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հեռացման համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` որակազրկել խաղացողին 5 խաղով, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150000 ՀՀ դրամ:

Որոշվել է նաև «Արարատ-Արմենիա»-«Գանձասար-Կապան» խաղին «Գանձասար-Կապանի»  ֆուտբոլիստ Բակար Բալդեի հեռացման մասին (միտումնավոր մրցակցի դեմքին ոտքով հարվածելու համար), ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` ֆուտբոլիստին որակազրկել 5 խաղով, «Գանձասար-Կապան» ակումբին տուգանել 150000 ՀՀ դրամ:

Ամբողջական արձանագրությունն՝ այստեղ:

Share |

Լրահոս