Աշոտ Բարսեղյան. Դժգոհություն ունեմ մեր լեգեոներներից. սա ֆուտբոլ չէ, որ նրանք խաղում են

21:49 15.03.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի 23-րդ տուրում «Գանձասար-Կապանը» ոչ-ոքի՝ 0:0 խաղաց «Շիրակի» հետ:

Հանդիպումից հետո մամուլի ասուլիս է տվել կապանյան թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը, որը դժգոհ է եղել իր թիմի խաղից.

«Սա մեր վատագույն խաղն էր: Ճիշտ է նախորդ երկու խաղերում պարտվել էինք, բայց այդ խաղերում գոհ էի տղաների աշխատանքից: Այսօր չէինք կարողանում գնդակը լավ վերահսկել: Անցումները լավը չէին: Ամեն պահի վախ ունեի, որ կարող է ետևում սխալներ գործենք: Երկրորդ կեսում մի փոքր ավելի լավ էր, ճնշում էինք, սակայն չկար այն արագությունը, որը ես էի ցանկանում: Ավելին էի սպասում:

Դժգոհություն ունեմ մեր լեգեոներներից: Սա ֆուտբոլ չէ, որ նրանք խաղում են: Անգուլոն ինչ-որ տեղ լավ է խաղում, սակայն Չուլոյի մասին նույնը ասել չեմ կարող: Լավ ֆուտբոլ էր խաղում, բայց հիմա չեմ հասկանում, թե ինչ խնդիր ունի: Նրանից ավելի մեծ ակնկալիքներ ունեի. ոչ առջևում էր հասցնում օգտակար լինել, ոչ ետևում: Կենտրոնական պաշտպանի խաղից նույնպես գոհ չեմ: Գնդակը հենց հայտնվում է նրա մոտ՝ անհանգստանում եմ: Պետք է միջոցներ ձեռնարկել. այլապես այսպես չեմ կարող վստահել նրան»,- Աշոտ Բարսեղյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հարցին, եթե այդպես շարունակվի, ապա պատրաստվում են հրաժարվել լեգեոներներից, մարզիչը պատասխանեց, որ այո՝ ավելի շատ հնարավորություն տալով հայ ֆուտբոլիստներին:

Տեսանյութը՝ Football Plus-ի:

Share |

Լրահոս