Լուչը ոչ-ոքի է խաղացել. Արսեն Բեգլարյանը մասնակցել է հանդիպմանը

21:17 15.03.2019

Բելառուսական «Լուչը» շարունակում է պատրաստվել առաջնության մեկնարկին:

Թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում, որի շրջանակում այսօր ընկերական հանդիպում է անցկացրել ուկրաինական «Վոլին» ակումբի հետ:

Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հանդիպմանը հայտավորված է եղել Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը:

Մեր ընտրանու խաղացողը մասնակցել է երկրորդ խաղակեսին: Հիշեցնենք, որ Բեգլարյանը հրավիրվել է ազգային հավաքական՝ մասնակցելու ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի երկու հանդիպումներին:

Share |

Լրահոս