Daily Mail. Հինգ ֆուտբոլիստ՝ Տոտենհեմի թիրախում. Էրիկսենը կվաճառվի

23:01 15.03.2019

Լոնդոնի «Տոտենհեմը» ակտիվ է լինելու առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ակումբը ցանկանում է հինգ նոր ֆուտբոլիստի տրանսֆեր իրականացնել:

Թիմը ցանկանում է ուժեղացնել ձախ և կենտրոնական պաշտպանների գոտին, ինչպես նաև ձեռք բերել մեկ հարձակվողի: Թիրախում են հայտնվել Ջեկ Գրիլիշը («Աստոն Վիլա»), Ջերոդ Բոուենը («Հալ Սիթի»), Կարլոս Սոլերը («Վալենսիա»), Ուիլֆրիդ Զահան («Քրիսթալ Փելաս») և Ալեքսանդր Միտրովիչը («Ֆուլհեմ»):

Աղբյուրը գրում է նաև, որ «Տոտենհեմը» պատրաստ է վաճառել Քրիստիան Էրիկսենին: Դանիացին հաջորդ ամռանը կունենա ազատ գործակալի կարգավիճակ, այդ պատճառով այս ամառ նրան կվաճառեն բավականին բարձր արժեքով:

Խոսվում է այն մասին, որ Էրիկսեին իր թիմում մտադիր է տեսնել Զինեդին Զիդանը, որը վերջերս է վերադարձել Մադրիդի «Ռեալ»:

Share |

Լրահոս