ՖԻՖԱ-ն հաստատել է աշխարհի ակումբային առաջնության նոր ձևաչափը

22:21 15.03.2019

ՖԻՖԱ-ն հաստատել է աշխարհի ակումբային առաջնության նոր ձևաչափը, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականից: Այս մասին հայտնում է AP-ի լրագրող Ռոբ Հարիսը Twitter-ի իր էջի միջոցով:

Մրցաշարի մասնակիցների թիվը կդառնա 24: Նոր ֆորմատով առաջին մրցաշարը կկայանա հունիսի 17-ից հուլիսի 4-ը: Այն կկայանա Կոնֆեդերացիայի Գավաթի փոխարեն:

Աշխարհի ակումբային առաջնության մասնակիցները

Եվրոպա - 8 ակումբ

Հարավային Ամերիկա - 6 ակումբ

ԿՈՆԿԱԿԱՖ - 3 ակումբ

Աֆրիկա - 3 ակումբ

Ասիա - 3 ակումբ

Օվկիանիա - 1 ակումբ

Աշխարհի ակումբային առաջնությանն այժմ մասնակցում են իրենց աշխարհամասերի Չեմպիոնների լիգան հաղթած ակումբները: Մրցաշարն անցկացվում է ամեն տարվա վերջում: Ներկայիս հաղթողը Մադրիդի «Ռեալն» է:

Share |

Լրահոս