Գանձասար-Կապանն ու Շիրակը չվճռեցին հաղթողին

17:57 15.03.2019

Հայաստանի Բարձրագույն խմբում մեկնարկել է 23-րդ տուրը:

Մեկնարկային խաղը կայացավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Գյումրու «Շիրակը» Երևանում հանդիպեց «Գանձասար-Կապանին»:

Հանդիպումն անցավ հավասար պայքարում ու ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 արդյունքով:

Այս խաղից հետո Աշոտ Բարսեղյանի ֆուտբոլիստները 23 միավորով կզբաղեցնեն 7-րդ հորիզոնականը: «Շիրակը» 27 միավորով կմնա 6-րդ տեղում:

Հավելենք, որ Բարձրագույն խմբում վաղը կկայանա մեկ հանդիպում: «Փյունիկը» կընդունի «Արցախին»: Հանդիպումը կկայանա «Փյունիկ» մարզադպրոցում:

Share |

Լրահոս