Սուարեսը պատմել է՝ ինչպես է Ջերարդն իրեն համոզել չտեղափոխվել Արսենալ

17:01 15.03.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է, որ 2013 թվականին «Արսենալ» տեղափոխվելու ցանկություն է ունեցել, սակայն մտափոխվել է Սթիվեն Ջերարդի հետ զրույցից հետո:

«Մենք Եվրոպա լիգայի ուղեգիր էինք նվաճել, սակայն մրցաշրջանը վատն էր: Պատրաստվում էի տեղափոխվել «Արսենալ» և համոզված էի, որ դա ճիշտ քայլ է, սակայն Ջերարդն ասաց ինձ. «Խոստանում եմ՝ եթե մնաս ևս մեկ մրցաշրջան, հետո կկարողանաս տեղափոխվել «Բավարիա», «Բարսելոնա» կամ «Ռեալ»: «Արսենալում» քեզ համար լավ չի լինի»: Այդ խոսակցությունից հետո գործակալիս ասացի, որ որոշել եմ մնալ: Ջերարդի խոսքերը համոզեցին ինձ: Ես նման խոսքերը լսեցի մեկից, ով ինձ ամենալավն էր ցանկանում: Դրանք իսկական ավագի խոսքեր էին, որոնք ազդեցին ինձ վրա և օգնեցին ինձ»,- Սուարեսի խոսքը մեջբերել է Otro-ն:

Share |

Լրահոս