Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Վախթանգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

22:29 15.03.2019

Վլադիկավկազում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը կիսաեզրափակչում պարտվել է Շոտլանդիայի ներկայացուցչին: Այսպիսով, Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ վաղը ռինգ դուրս կգան ու եզրափակչի համար կպայքարեն Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչները՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 64 կգ քաշային Անի Հովսեփյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Share |

Լրահոս