ԵԼ. Ինտերը լքում է պայքարը, այլ արդյունքներ (տեսանյութ)

01:54 15.03.2019

Եվրոպա լիգայում կայանում են 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները:

Միլանի «Ինտերը» այս փուլում մրցում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ: Առաջին խաղում հաշիվը չէր բացվել՝ 0:0:

Պատասխան հանդիպումն ավարտվեց գերմանական ակումբի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Միակ գոլը խփեց եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում հայտնված Լուկա Յովիչը: Հարձակվողն աչքի ընկավ 6-րդ րոպեին:

Այսպիսով, «Այնտրախտը» հաղթում է ընդհանուր 1:0 հաշվով ու դուրս թողնում միլանյան ակումբին պայքարից:

 

Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները

«Սլավիա»-«Սևիլիա»՝ 4:3 (Առաջին խաղում՝ 2:2)

«Վիլյառեալ»*-«Զենիթ»՝ 2:1 (Առաջին խաղում՝ 3:1)

Share |

Լրահոս