Իսկո. Հույս ունեմ՝ Զիդանը մեզ կրկին հաջողությունների կհասցնի

14:30 15.03.2019

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն խոսել է Զինեդին Զիդանի՝ մադրիդյան ակումբ վերադարձի մասին:

«Բոլորն էլ գիտեն, թե Զիդանը՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ, ինչեր է արել այս ակումբի համար: Նրա վերադարձը բոլորի համար լավ նորություն է: Զիդանն իսկապես շատ է սիրում «Ռեալը»: Հույս ունեմ՝ նա մեզ կրկին հաջողությունների կհասցնի: Այժմ պետք է փոխենք մեր հոգեբանությունը և միասնական լինենք»,- Իսկոյի խոսքը մեջբերել է Marca-ն:

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանն առաջին անգամ «Ռեալը» մարզել է 2016-2018 թվականների ընթացքում: Նրա գլխավորությամբ «սերուցքայինները» 3 անգամ անընդմեջ հաղթել են Չեմպիոնների լիգայում, դարձել են Իսպանիայի չեմպիոն և սուպերգավաթակիր, երկուական անգամ էլ նվաճել են ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և դարձել են Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն:

Share |

Լրահոս