Բելառուսի Գավաթ. Աղեկյանի Իսլոչը ԲԱՏԷ-ին դուրս թողեց պայքարից

01:06 15.03.2019

Բելառուսի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Իսլոչը» Մինսկում ընդունել է Բորիսովի ԲԱՏԷ-ին ու հաղթել նվազագույն հաշվով:

Հանդիպման միակ գոլը խփվել է 32-րդ րոպեին: Թիմերի միջև «Բորիսով Արենայում» կայացած խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Ընդհանուր դիմակայության արդյունքում «Իսլոչը» 2-1 հաշվով հաղթեց ԲԱՏԷ-ին ու պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Բելառուսի Գավաթի կիսաեզրափակիչ:

«Արցախի» նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանն «Իսլոչի» հայտացուցակում էր, սակայն մնաց պահեստայինների նստարանին:

Share |

Լրահոս