Կլոպ. Չեմ կարող մտածել, թե Պորտուն լավագույն տարբերակն է

19:39 15.03.2019

«Լիվերպուլի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանության մասին: Կլոպի թիմը կիսաեզրափակչի ուղեգրի համար մրցելու է «Պորտուի» հետ: 

«Ի՞նչ կարող եմ ասել: Սա «Պորտուն», մենք ծանոթ ենք նրանց, նախորդ մրցաշրջանում նրանց հետ խաղալու փորձ ունեցել ենք: Այդ դիմակայության արդյունքը տարօրինակ ստացվեց. իհարկե, մեզ համար հաճելի արդյունք էր, սակայն տարօրինակ: Պատասխան խաղում մենք տեսանք «Պորտուի» մակարդակը և բնավորությունը:

Անգամ չեմ կարող մտածել, որ «Պորտուն» մեզ համար լավագույն տարբերակն է: Սա պարզապես վիճակահանություն է, մենք ունենք մրցակից, որի դեմ խաղերին պետք է լավ պատրաստվենք: «Պորտուն» իմ ցանկությունների ցանկում չէր, բայց այժմ նրանք իմ թիմի մրցակիցն են: Այժմ ես նախ պետք է համոզվեմ, որ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը մրցակցին անհրաժեշտ հարգանքով է վերաբերվում»,- Կլոպի խոսքերը մեջբերել է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս

Loading...