Կովաչ. Կլոպը 4 տարում 500 մլն եվրո է ծախսել տրանսֆերների համար. մենք նման բան չենք կարող թույլ տալ

23:50 15.03.2019

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը խոսել է Պրեմիեր լիգայի ու Բունդեսլիգայի ակումբների տարբերության մասին.

«Փողը միշտ չէ, որ հաղթանակ է բերում, սակայն Կլոպը 4 տարոմ 500 մլն եվրո է ծախսել: Նույնիսկ մենք՝ Բունդեսլիգայի առաջատարներս, չենք կարողանում նման բան թույլ տալ: Այժմ պետք է աշխատենք ապագայի համար՝ մտածելով հաջորդ մրցաշրջանի մասին: Չպետք է մեզ խաբենք:

Պատահականություն չէ, որ Բունդեսլիգայի բոլոր երեք ակումբներին պայքարից դուրս են թողել անգլիական ակումբները: Համաշխարհային աստղերը Պրեմիեր լիգան են նախընտրում Բունդեսլիգայի փոխարեն: Պետք է պարզապես շարունակենք փնտրել տաղանդավոր ու խոստումնալից ֆուտբոլիստներին վաղ հասակում ու առաջ շարժվենք նրանց հետ»,- Կովաչի խոսքն է մեջբերում Goal-ը:

 

 

Share |

Լրահոս