Գիգզ. Մանչեսթեր Յունայթեդը կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում

15:05 15.03.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը կարծում է, որ «կարմիր սատանաները» կարող են այս մրցաշրջանում դառնալ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

««Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում: Դրա դեմ ոչինչ չեմ տեսնում՝ հաշվի առնելով այն, թե Սուլշերն ինչ կազմով հաղթեց Փարիզում: Մենք շատ դեպքեր գիտենք, որ եզրափակիչ են հասել համեմատաբար թույլ թիմերը, սակայն այժմ ՄՅՈւ-ն ունի համապատասխան որակներ և վստահություն: Միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ քառորդ եզրափակչում այլ ուժեղ թիմեր կան: Բարդ է լինելու, բայց անհնարին ոչինչ չկա: «Մանչեսթեր Յունայթեդը» հիանալի է խաղում և կարող է հասնել լավ արդյունքների»,- Գիգզի խոսքը մեջբերել է BBC-ն:

Share |

Լրահոս