Սուլշեր. Անհամբերությամբ ենք սպասում Բարսելոնայի հետ խաղերին

18:53 15.03.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» կիսաեզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու են «Բարսելոնայի» հետ:

«Մենք միշտ ցանկանում ենք խաղալ մեծագույն և ուժեղ թիմերի հետ: «Բարսելոնայի» հետ արդեն խաղացել ենք 2009 և 2011 թվականների եզրափակիչներում, ինչպես նաև 2008-ի կիսաեզրափակչում: Երկրպագուները հենց նման հանդիպումների են սպասում: Մենք էլ արդեն անհամբերությամբ ենք սպասում «Բարսելոնայի» հետ խաղերին:

Ես տարբերվում եմ մարզիչների 99%-ից, քանի որ նախընտրում եմ առաջին հանդիպումն անցկացնել տանը, իսկ երկրորդ խաղը մրցակցի հարկի տակ: Եթե տանը կարողանանք լավ արդյունքի հասնել, կկարողանանք մրցակցի հարկի տակ էլ անհարմարություններ առաջացնել, ինչպես դա արեցինք ՊՍԺ-ի հետ խաղում»,- Սուլշերի խոսքը մեջբերել է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը:

Share |

Լրահոս