Մոուրինյու. Ցանկանում եմ՝ ՉԼ քառորդ եզրափակչում հանդիպեն անգլիական թիմերը

13:27 15.03.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, թե ինչ զույգեր է ցանկանում տեսնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչի վիճակահանությունը կայանալու է այսօր: 

«Առաջին հերթին ցանկանում եմ, որ միմյանց հետ խաղան անգլիական թիմերը: Նման դիմակայությունները շատ հետաքրքիր են: Երկրորդ՝ կցանկանայի, որ հանդիպեին «Այաքսն» ու «Պորտուն»: Հաջորդ փուլ դուրս գալը շատ մեծ նշանակություն կունենա ինչպես հոլանդական, այնպես էլ պորտուգալական ֆուտբոլի համար: Չէի ցանկանա տեսնել «Յուվենտուս»-«Բարսելոնա» զույգ: Այս դիմակայությունը կհամապատասխանի ավելի բարձր փուլերի»,- ասել է Մոուրինյուն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ են դուրս եկել «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Յուվենտուսը», «Բարսելոնան», «Պորտուն» և «Այաքսը»:

Share |

Լրահոս