NBA. Ջեյմսի 29 միավորը չի օգնել. Լեյկերսը պարտվել է Տորոնտոյին (տեսանյութ)

14:11 15.03.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 6 հանդիպում:

«Տորոնտո Ռեպտորսը» սեփական հարկի տակ 111-98 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Լեյկերսին»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է հյուրերից Լեբրոն Ջեյմսը, որը վաստակել է 29 միավոր: Ալեքս Կարուզոյի ակտիվում գրանցվել է 16 միավոր, Ռեջոն Ռոնդոյի՝ 13, իսկ «Տորոնտոյի» կազմում 25 միավոր է վաստակել Կավայ Լեոնարդը:

«Տորոնտոյի» (49-20) համար սա վերջին 4 խաղում երրորդ հաղթանակն է, իսկ «Լեյկերսը» (31-37) վերջին 7 խաղում վեցերորդ պարտությունը կրեց:

Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Օրլանդո Մեջիկ»-«Կլիվլենդ Կավալյերս»՝ 120-91
«Ինդիանա Պեյսերս»-«Օկլահոմա Սիթի Տանդեր»՝ 108-106
«Բոստոն Սելտիկս»-«Սակրամենտո Կինգզ»՝ 126-120
«Յուտա Ջազ»-«Մինեսոտա Տիմբերվուլվզ»՝ 120-100
«Դենվեր Նագետս»-«Դալաս Մավերիկս»՝ 100-99

NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:

Share |

Լրահոս