Նեդվեդ. Այաքսը չի կատակում, նրանք պայքարից դուրս են թողել Ռեալին

16:39 15.03.2019

«Յուվենտուսի» տնօրեն Պավել Նեդվեդը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի ուղեգրի համար թուրինյան թիմը մրցելու է «Այաքսի» հետ, որը պայքարից դուրս է թողել մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին»:

«Ես ուրախ չեմ, բայցև հիասթափված չեմ: «Այաքսը» պայքարից դուրս է թողել «Ռեալին», այնպես որ՝ նրանք չեն կատակում: Ինձ շատ է դուր եկել «Այաքսի»՝ «Ռեալի» դեմ ցուցադրած խաղը: Մենք պետք է ճիշտ պատրաստվենք խաղերին, որպեսզի դրանք մեզ համար հիանալի ստացվեն»,- ասել է Նեդվեդը:

Share |

Լրահոս