Ռոնալդուն ԱԱ-2018-ից հետո առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի հավաքական

19:48 15.03.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԱԱ-2018-ից հետո առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի ազգային հավաքական:

Եվրոպայի գործող չեմպիոնները ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում կմրցեն Սերբիայի և Ուկրաինայի հավաքականների հետ: Երկու հանդիպումներն էլ պորտուգալացիները կանցկացնեն սեփական հարկի տակ՝ Լիսաբոնում: Մարտի 22-ին նրանք կհանդիպեն Ուկրաինային, իսկ մարտի 25-ին՝ Սերբիային:

Ազգերի լիգայում Ռոնալդուն չէր հրավիրվում հավաքական, որպեսզի ավելի արագ հարմարվեր «Յուվենտուսի» խաղին:

Share |

Լրահոս