Շալկեն հեռացրել է Տեդեսկոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից

00:08 15.03.2019

Դոմենիկո Տեդեսկոն հեռացվել է «Շալկեի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է գելզենկիրխենյան ակումբի մամուլի ծառայությունը: 

«Տեդեսկոյի հեռացման որոշումը դժվար ենք կայացրել: Մենք գնահատում ենք նրա կատարած աշխատանքը «Շալկեում»: Նախորդ մրցաշրջանում թիմն իր գլխավորությամբ զարգացում է ապրել` զբաղեցնելով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: 

Միաժամանակ մենք չէինք կարող անտեսել արդյունքների վատթարացումն ընթացիկ մրցաշրջանում: Երկար քննարկումներից հետո հասկացանք, որ թիմին փոփոխություն է հարկավոր»,- նշել է ակումբի մարզական տնօրեն Յոհան Շնայդերը: 

Հիշեցնենք, որ «Շալկեն» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին» 0:7 հաշվով: 

Share |

Լրահոս