Արսենալը կուղևորվի Իտալիա. հայտնի են ԵԼ-ի 1/4 եզրափակչի զույգերը

16:14 15.03.2019

Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Եվրոպա լիգայի 2018-19թթ. խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:

Այս փուլի ուղեգիր էին նվաճել «Չելսին» (Անգլիա), «Նապոլին» (Իտալիա), «Վալենսիան» (Իսպանիա), «Վիլյառեալը» (Իսպանիա), «Այնտրախտը» (Գերմանիա), «Արսենալը» (Անգլիա), «Սլավիան» (Չեխիա) և «Բենֆիկան» (Պորտուգալիա):

Վիճակահանության արդյունքում կիսաեզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն հետևյալ զույգերը.

  • «Սրսենալ»-«Նապոլի»
  • «Վիլյառեալ»-«Վալենսիա»
  • «Բենֆիկա»-«Այնտրախտ»
  • «Սլավիա»-«Չելսի»

1/4 եզրափակչի վիճակահանությունից հետո կայացավ նաև կիսաեզրափակչի վիճակահանությունը: Կիսաեզրափակչում «Նապոլի»-«Արսենալ» զույգի հաղթողը կխաղա «Վիլյառեալ»-«Վալենսիա» զույգի հաղթողի հետ, իսկ «Բենֆիկա»-«Այնտրախտ» զույգի հաղթողը՝ «Սլավիա»-«Չելսի» դիմակայության հաղթողի հետ:

Հավելենք, որ 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները կայանալու են ապրիլի 11-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 18-ին: Կիսաեզրափակչի խաղերը նախանշված են մայիսի 2-ին և 9-ին, իսկ եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին, Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:

 

Share |

Լրահոս

Loading...